Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից են  


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կայացան 2-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից  հաղթանակ տոնեցին Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը: Իրենց պարտիաները խաղաղ արդյունքով ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Եվ միայն Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց:

2-րդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը 2-ական միավորով առաջատարների շարքում են:

Եվրոպայի անհատական առաջնությունն ուժեղ կազմ է հավաքել: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստով: Մրցաշարում խաղում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:

 Առաջնությանը մասնակցում են 357 բարձրակարգ շախմատիստներ, որոնցից 142-ը կրում են գրոսմայստերի տիտղոս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am