Ֆրանսիայի իշխանությունները հաշվել են «դեղին բաճկոնավորների» ցույցերի պատճառած վնասը

Armenpress 09:57, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեղին բաճկոնավորները» եւ նրանց հարող խուլիգանների խմբերը բազմամսյա ցույցերի ընթացքում 200 միլիոն եվրոյի վնաս են հասցրել Ֆրանսիային: Մարտի 19-ին այս մասին հայտնել Է հանրապետության Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը՝ ելույթ ունենալով Սենատի Էկոնոմիկայի հանձնաժողովում: Ելույթի հեռարձակումը վարել Է Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ դրանք «մոտավոր թվեր են»: Ըստ որում նախարարն, այնուամենայնիվ, հավաստել Է այն բանի վերաբերյալ իր նախկին հաշվարկները, որ անցյալ տարվա չորրորդ եռամսյակում երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 0,1 տոկոսային կետով նվազել Է բողոքի ցույցերի հետեւանքով: Նաեւ Լը Մերը կարծում Է, որ 2018 – 2019 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում այդ ցուցանիշը կհասնի 0,2 տոկոսային կետի: «Բռնության այն պատկերը, որը ձեր բոլորի աչքերի առջեւ Է, վնաս Է հասցնում Ֆրանսիային եւ նրա վարկին, աշխարհում նրա գրավչությանը»,- ընդգծել Է Բրյունո Լը Մերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am