Հրշեջները մարել են Վահրամաբերդ գյուղում բռնկված հրդեհը

Armenpress 21:58, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 19-ին, ժամը 14:51-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:33-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ամբողջությամբ այրվել են 5-րդ փողոցի հողամասերից մեկում գտնվող տնակը՝ (մոտ 15 քմ) և մոտ 300 քմ խոտածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am