Երևանի պատվիրակությունը Չեխիայում կծանոթանա տրանսպորտի կառավարման փորձին

Armenpress 20:10, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի օրակարգում Երևանի տրանսպորտային բարեփոխումանը միտված հանդիպումներ են: Մասնավորապես, նախատեսվում են այցելություններ Չեխիայի տարբեր քաղաքներ,  հանդիպումներ մայրաքաղաք Պրահայի հանրային ուղևորափոխադրող ընկերության, հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա էլեկտրիկ» և «Իվեկո» ընկերությունների, ինչպես նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության և այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Այցելությունը նախաձեռնել և ֆինանսավորել է չեխական կողմը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am