1000х90.jpg (78 KB)

Քաղաքապետարանը մետրոյի նոր կայարան ունենալու հետ կապված երկու հետաքրքիր առաջարկ է ստացել

Armenpress 18:07, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցման հետ կապված բազմաթիվ առաջարկներ կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ հետաքրքիր առաջարկներից առանձնացրել է երկուսը: «Մետրոյի նոր կայարանի հետ կապված բազմաթիվ առաջարկներից առանձնացրել եմ երկուսը: Մեկը, որ հենց կայարանը մտնի առևտրի կենտրոն, և ով տարածքում առևտրի կենտրոն կառուցելու թույլտվություն ձեռք կբերի,  նաև կմասնակցի մետրոյի կայարանի կառուցմանը: Երկրորդ տարբերակով Աջափնյակում  նոր շենքերի կառուցմանն է վերաբերվում, քանի որ այդ բոլոր շենքերը այն վիճակում են, որ վաղ թե ուշ պետք է նոր շենքեր կառուցել և մարդկանց տեղափոխել նոր շենքեր: Մետրոյի գոյության պարագայում, շենքի մնացած մասը տնտեսվարողը կարող է բարձր գներով վաճառել»,-ասաց նա:

Անդրադառնալով համատիրությունների խնդիրներին՝ քաղաքապետը նշեց, որ հենց բնակիչները պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեն, համախմբվեն և դուրս գան այդ համատիրություններից՝ ստեղծելով նոր համատիրություններ: «Այսօրվա դրությամբ կան համատիրություններ,որոնք իդեալական աշխատում են»,-հավելեց նա:

Երևանի քաղաքապետարանը նշեց նաև, որ Երևանի բազմաբնակարան շենքերում վերելակների հետ կապված նախագիծ կա, որն արդեն վերջնական տեսքի է բերվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am