ԱՄՆ-ում ստեղծելու են երկրի, գուցեւ աշխարհի ամենահզոր գերհամակարգիչը. Business Insider

Armenpress 18:05, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները, Intel ընկերության հետ համատեղ, պլանավորում են ձեռնամուխ լինել նորագույն գերհամակարգչի ստեղծմանը, որը, ինչպես սպասվում Է, կարող Է ամենահզորը լինել Միացյալ Նահանգներում, իսկ գուցեեւ աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Business Insider հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ նախագծի վրա աշխատելու են Intel-ը, նրա ենթակապալառուն՝ Cray ընկերությունը եւ ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը: Համակարգչի մշակումը, որը կստանա Aurora անվանումը, իրականացվելու Է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) Արգոնի ազգային լաբորատորիայում, որն Էներգետիկայի նախարարության հետազոտական կենտրոնն Է: «Մեքենայի» ստեղծումը պլանավորվում Է ավարտել 2021 թվականին: Ինչպես հայտարարել են Էներգետիկայի նախարարությունում, Aurora-ն կդառնա ԱՄՆ-ի առաջին գերհամակարգիչը, որի արտադրողականությունը կկազմի 1 Էքսաֆլոպս: Դա նշանակում Է, որ այն ընդունակ Է վայրկյանում կատարել առնվազն մեկ քվինտիլիոն (1000 000 000 000 000 000) գործողություն: Արգոնի լաբորատորիայի տնօրենի օգնական Ռիք Սթիվենսի խոսքով՝ բացառված չԷ, որ աշխատանքների ավարտվելու պահին Aurora-ն ամենահզոր համակարգիչը կդառնա ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ աշխարհում:

Ինչպես սպասվում Է, Aurora-ն կկիրառվի, մասնավորապես, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ Էներգետիկան, գիտությունը, պաշտպանությունը: Իշխանությունները հայտարարում են, որ նոր գերհամակարգիչը կօգտագործվի տարբեր հետազոտություններ անցկացնելիս, որոնցով զբաղվում են ԱՄՆ-ի գիտական ինստիտուտներն ուռ ազգային լաբորատորիաները: Խոսքը կարող Է վերաբերել, այդ թվում, տիեզերքի, դեղորայքային պատրաստուկների ստեղծման, միջուկային մշակումների բնագավառի հետազոտություններին: Ինչպես նշել են Intel-ում, Aurora-ն հինգ անգամ ավելի արագ կաշխատի, քան ներկայուն ամենահզոր գերհամակարգիչը՝ ամերիկյան IBM-ի արտադրության Summit-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am