1000х90.jpg (78 KB)

Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը. Նազարբաեւ

Armenpress 17:50, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուրսուլթան Նազարբաեւը, որը վայր Է դրել Ղազախստանի նախագահի իր լիազորությունները, կգլխավորի հանրապետության Անվտանգության խորհուրդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բոլոր այս տարիներին վստահում Էին ինձ: Ինձ համար երջանկություն Է՝ ծառայել ժողովրդին: Ես գլուխ եմ խոնարհում եւ երախտագիտություն հայտնում: Ես կշարունակեմ որպես Անվտանգության խորհրդի եւ «Նուր Օթան» կուսակցության ղեկավար»,-ասել Է Նազարբաեւը ժողովրդին հղած ուղերձով հանդես գալով հանրապետական հեռուստաալիքների եթերում:

«Այս տարի կլրանա 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»,-ասել Է նա:

Հանրապետության նախագահի լիազորություններն անցնում են Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւին:

Նուրսուլթան Նազարբաեւը, որի 79-ամյակը կլրանա այս տարի, Ղազախստանի առաջին եւ առայժմ միակ նախագահն Է: 2007 թվականին խորհրդարանը նրան՝ որպես առաջին նախագահի, իրավունք ընձեռեց պետության բարձրագույն պաշտոնի համար առաջադրվել առանց ժամկետների թվի սահմանափակման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am