Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը չի պատկանում Երևան համայնքին. քաղաքապետ

Armenpress 17:51, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը Երևան համայնքին չի պատկանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստից հետո այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ փաստի առիթով նյութեր են պատրաստվել և փոխանցվել քննչական մարմիններին: «Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանի կեսը պատկանում է ինչ-որ  մարդու, ոչ թե համայնքին, Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքի կեսը նույնպես այլ մարդու է պատկանում»,- նշեց քաղաքապետը:

Հայկ Մարությանն ընդգծեց, որ առաջիկայում ևս կանաչ տարածքների վերականգնման աշխատանքներ կլինեն նաև այլ տեղերում: «Բոլոր տեղերում աշխատանքները փուլային են լինելու, որպեսզի տնտեսվարողները կարողանան վերակազմակերպել իրենց բիզնեսը»,-հավելեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am