Հայաստանն արտաքին պարտքի սպասարկման հետ կապված ռիսկեր չունի

Armenpress 16:29, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն արտաքին պարտքը սպասարկելու հետ կապված ռիսկեր չունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե այս պահին Հայաստանն ո՞ւնի արտաքին պարտքը սպասարկելու հետ կապված ռիսկեր, ՀՀ վարչապետը կարճ պատասխանեց. «Ոչ, իհարկե, ոչ»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am