«Հայաստանի խուլերի միավորում» կազմակերպությանը արտոնություն կտրամադրվի գույքահարկի գծով

Armenpress 15:17, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի խուլերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կտրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նշեց, որ  «Հայաստանի խուլերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, Կենտրոն վարչական շրջանի Կողբացի, 69 հասցեում գտնվող շինության 2018 թվականի գույքահարկի գումարը կազմում է երեք միլիոն յոթ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր յոթանասունմեկ դրամ: «Հայաստանի խուլերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահը  դիմել է օրենքով սահմանված կարգով գույքահարկի գծով արտոնություն ստանալու խնդրանքով` պատճառաբանելով, որ 2017 թվականից որոշ խնդիրների հետ կապված խաթարվել են կազմակերպության բնականոն աշխատանքները»,-ասաց նա:

Ավագանու օրակարգում ընդգրկված որոշումն ընդունվեց ավագանու անդամների ձայների 27 կողմ,  5 դեմ  համամասնությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am