1000х90.jpg (78 KB)

Կառավարության ամենամեծ քննադատն ինքս եմ. Նիկոլ Փաշինյան

Armenpress 12:54, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ գործող կառավարության ամենաուժեղ քննադատը հենց ինքն է: Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում նա անդրադարձավ այն հարցին, թե ընդդիմություն լինելու պարագայում գործող կառավարության որ գործողությունն ամենաշատը կքննադատեր:

«Հայաստանում խոսքի ազատության, քննադատությունների սահմանափակում չկա, որ ես հիմա ինձ պատկերացնեմ ընդդիմություն ու գործող կառավարությանը քննադատեմ: Ես կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում կառավարության ամենամեծ, ամենաուժեղ քննադատը ես ինքս եմ: Համոզված եղեք, չկա որևէ հիմնավորված քննադատություն, որ սկզբում ուրիշից լսեմ, նոր ինձնից: Բոլոր քննադատությունները ես նախ ինձնից եմ լսում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am