1000х90.jpg (78 KB)

Boeing-ում հայտնել են 737 MAX-ի անվտանգության ապահովման միջոցառումների մասին

Armenpress 10:26, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing ընկերության ղեկավարությունը միջոցներ Է ձեռնարկում 737 MAX հանրանավերի շահագործման անվտանգության ապահովման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ընկերության նախագահ Դենիս Մյուլենբերգը:

«Հիմնվելով Lion Air ավիաընկերության թիվ 610 չվերթի աղետի եւ Ethiopian Airlines-ի թիվ 302 չվերթի մասին ստացվող տեղեկությունների փաստերի վրա՝ մենք ձեռնարկում ենք միջոցներ, որպեսզի լիովին ապահովենք 737 MAX-ի անվտանգությունը»,- ասված Է Մյուլենբերգի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ընկերության կայքում: Նրա խոսքով՝ Boeing-ի աշխատակիցները Եթովպիայում աղետի վայրում են գտնվում քննիչների հետ, որպեսզի օգնեն հետաքննությանը եւ տրամադրեն տեխնիկական փորձաքննություն: «Շուտով մենք կթողարկենք 737 MAX-ի համար նորացված ծրագրային ապահովումը եւ օդաչուների համապատասխան պատրաստումը»,- հավելել Է Մյուլենբերգը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am