1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ում առնվազն երեք մարդ Է զոհվել հեղեղումների հետեւանքով. ABC News

Armenpress 10:20, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երեք մարդ Է զոհվել ԱՄՆ-ի Նեբրասկայի եւ Այովայի նահանգներում մոլեգնող հեղեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News հեռուստաալիքը:

Ինչպես ճշտում Է հեռուստաալիքը, հեղեղումներն առաջացել են 16 գետերի վարարման հետեւանքով: Այժմ ավելի քան 870 մարդ գտնվում Է ժամանակավոր ապաստարաններում: Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 55-րդ ստորաբաժանման հրամանատար գնդապետ Մայքլ Մանիոնը հայտնել Է, որ Նեբրասկայի նահանգում գտնվող «Օֆֆատ» ավիաբազան նույնպես ջրասույզ Է եղել: Հեղեղման հետեւանքով տարհանվել Է 20 շենք: Նեբրասկայի նահանգի բազմաթիվ շրջաններում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am