Վենեսուելան հաղորդել Է ԱՄՆ-ում ընդդիմության կողմից դիվանագիտական ներկայացուցչությունները գրավելու մասին

Armenpress 09:56, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի կառավարությունը մարտի 18-ին հայտնել Է ԱՄՆ-ում ընդդիմության կողմից դիվանագիտական ներկայացուչությունները գրավելու մասին:

«Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունը միջազգային հանրակացությանը հայտնում Է, որ ԱՄՆ-ում իր դիվանագիտական ներկայացուցչությունները գրավել են այն մարդիկ, ովքեր վայելում են Միացյալ Նահանգների կառավարության հրապարակային աջակցությունը եւ գործում են որպես նրա գործակալներ»,- ասված Է երկրի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պաշտոնական Կարակասը Վաշինգտոնից պահանջել Է կատարել այն իրավական հանձնառությունները, որոնք այդ շենքերի գրավումը դադարեցնելու միջոցներն են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am