1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ուտրեխտում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ

Armenpress 00:20, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Նիդերլանդների  Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը:

«Ցնցված եմ Ուտրեխտում տեղի ունեցած հարձակումից: Հայաստանը բարեկամ Նիդերլանդների և նրա ժողովրդի կողքին է: Իմ մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»:

Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում  37-ամյա տղամարդը կրակոցներ է  արձակել տրամվայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 5 մարդ: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ ազգությամբ թուրք 37-ամյա Գյոքմեն Թանիշին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am