Վլադիմիր Պուտինը ստորագրել է կեղծ լուրերի և պետությանը վիրավորելու դեմ պայքարի մասին օրենքները

Armenpress 19:27, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինը ստորագրել է  կեղծ լուրերի դեմ պայքարի, դրանց համար նախատեսվող տուգանքների, ինչպես նաև պետության և հասարակության նկատմամբ վիրավորանք պարունակող տեղեկատվության տարածմանը հակազդող օրենքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

Փաստաթուղթը առաջինը ներկայացրել են Պետդումայի սենատորներ Անդրեյ Կլիշասը և Լյուդմիլա Բոկովան, ինչպես նաև պատգամավոր Դմիտրի Վյատկինը:

Փաստաթուղթը սահմանում է այն  տվյալների հասանելիության սահմանափակման կարգը, որոնք  անբարեխիղճ ձևով  վիրավորում են մարդկային արժանապատվությունը և հասարակության բարոյականությունը, հասարակության և պետության նկատմամբ ակնառու անարգանք են արտահայտում, նաև պետական խորհրդանիշների, Սահմանադրության ու պետական իշխանությունը իրականացնող մարմինների նկատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am