Գագարինավանում վթարային ջրանջատում կիրականացվի

Armenpress 18:37, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 19-ի ժամը 08.30-14.00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարինավան բնակավայրի ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am