1000х90.jpg (78 KB)

Հայաստանում կներդրվի սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի կառավարման ծրագիր

Armenpress 18:13, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) փորձագետ Մերրի Քեննին քննարկել են «Ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության կարողությունների» ծրագիրը, որը նախատեսվում է առաջիկայում ներդնել Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Մերրի Քեննին հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ՍԱՏՄ-ին կտրվի տեխնիկական աջակցություն: Նա կարևորել է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ռիսկի գնահատման, կառավարման և հաղորդակցման գործընթացները:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդգծել է ծրագրի շրջանակներում բոլոր գերատեսչությունների հետ համագործակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am