Փարիզում «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում վնաս Է հասցվել 90-ից ավելի հիմնարկությունների

Armenpress 18:00, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 91 հաստատության Է նյութական վնաս պատճառվել անցած շաբաթ օրը՝ մարտի 16-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Փարիզի եւ Իլ դե Ֆրանս տարածաշրջանի առեւտրաարդյունաբերական պալատի հաղորդագրության մեջ, որը տարածվել Է մարտի 18-ին: Նրա տվյալներով՝ այդ հաստատությունների 80 տոկոսը ենթարկվել են թալանի, հրկիզումների եւ այլ ավերածությունների: Ոչնչացվել Է թերթի 3 կրպակ:

Վնասվածքներ են ստացել ինչպես բիզնեսի սեփականատերերը, այնպես Էլ նրանց աշխատակիցները: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ հիմնական կորուստները կրել են Ելիսեյան դաշտերում գտնվող հաստատությունների տերերը: «Բիզնեսի համար այս բարդ իրավիճակում պալատը խնդրում Է կառավարությունից՝ ձեռնարկել վճռական միջոցներ, որոնք ընկերություններին թույլ կտան աշխատել բնականոն պայմաններում,-ընդգծվում Է կոմյունիկեում:-Փարիզյան առեւտրի համար արտակարգ պլան Է անհրաժեշտ»: Ֆինանսական կորուստների մասին առայժմ տվյալներ չեն ներկայացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am