Թուրքական վերնախավը ներկայացնող որևէ լուրջ քաղաքական ուժ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր չի դրել իր առջև. թուրքագետ

Armenpress 17:11, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հավաստմամբ՝ թուրքական վերնախավը ներկայացնող որևէ լուրջ քաղաքական ուժ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր չի դրել իր առջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Սաֆրաստյանն ասաց, որ երբ 1991-ին Թուրքիան ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, զուտ աշխարհաքաղաքական հաշվարկ կատարեց: «Դրա էությունը հետևյալն էր՝ Հայաստանը չունի ելք դեպի ծով, շրջապատված է այն հարևաններով, որով շրջապատված է, ուստի պիտի շահագրգռված լինի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում»,-ասաց նա:

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ոլորտում ակտիվացման և Հարավային Կովկասում նրա գործողությունների միջև կապ կա:

«Երբ Թուրքիան ակտիվանում է Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում նա վարում է ավելի թույլ քաղաքականություն: Այսինքն՝ երբ Մերձավոր Արևելքում Թուրքիան նոր քայլերի անհրաժեշտություն չի ունենում, արդեն մի քայլ անում է Հարավային Կովկասում»,-ասաց նա:

Անդրադառնալով Մինսկի խմբի հայտարարությունը` բանախոսը նշեց, որ Մինսկի խումբը միջնորդական խումբ է և վերջինիս տարածած  հայտարարությունը չունի և չի  կարող ճնշում գործադրելու նպատակ ունենալ: «Դա, իմ ընկալմամբ, ընդամենը փաստի արձանագրում է, այսինքն` իմի է բերվում այն, ինչ տեղի է ունեցել բանակցային գործընթացում մինչև այսօր»,-ընդգծեց Սաֆրաստյանը, հավելելով, որ իրականությունը հուշում է՝ այս հակամարտությունն ավելի շատ հակամարտություն է Ադրբեջանի և Արցախի միջև:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am