ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային ժողովի նախագահի տեղակալը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Armenpress 17:07, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղեկալ Յուրի Վորոբյովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող արդի հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև հանձնաժողովի՝ 2019թ․-ի աշխատանքային պլանի նախագծին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am