Ուկրաինայում տարեսկզբից 11 մարդ Է մահացել կարմրուկից

Armenpress 16:56, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում 2019 թվականի սկզբից կարմրուկով հիվանդացել Է 30 հազար 794 մարդ, այդ թվում՝ 16 հազար 969 երեխա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին հայտնել Է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Հանրային առողջության կենտրոնի տվյալները: Ընդամենը տարեսկզբից հիվանդությունից մահացել Է 11 մարդ:

Հաղորդագրության համաձայն, մարտի 11-ից մինչեւ 17-ը կարմրուկով հիվանդացել Է 2146 մարդ, այդ թվում՝ 1102 երեխա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am