Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը

Armenpress 16:53, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը մերժելու որոշման դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստը նախագահում էր դատավոր Մհեր Արղամանյանը:

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվելու է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am