Դեսպան Ղևոնդյանն ու Բելառուսի ԱԳ փոխնախարարը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ

Armenpress 16:46, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մարտի 15-ին  հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Դապկյունասի (Андрей Дапкюнас) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են  միջազգային կազմակերպությունների օրակարգային մի շարք թեմաներ,  ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի և Բելառուսի փոխադարձ աջակցությանն առնչվող հարցեր:

Հայ-բելառուսական երկկողմ համագործակցության հետագա զարգացման համատեքստում դեսպան Ղևոնդյանը և փոխնախարար Դապկյունասը մտքեր են փոխանակել  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am