1000х90.jpg (78 KB)

Ռումինիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը

Armenpress 16:40, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպանությունում մարտի 15-ին  տեղի է ունեցել  ճանաչված և սիրված ժամանակակից հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր բացման խոսքում նշել է, որ դեսպանությունն ուրախությամբ հերթական անգամ իր դռներն է բացել հայ արվեստագետի առջև` նպատակ ունենալով Ռումինիայում ավելի ճանաչելի դարձնել հայկական արվեստն ու մշակույթը:

Խոսելով նկարչուհու մասին` դեսպանը նկատել է, որ նրա ներդաշնակ ու գեղեցիկ ստեղծագործություններում ռիթմի, գույնի, գծի ու տարածության կտրվածքով են արտահայտված արվեստի հանդեպ նկարչուհու ունեցած անսահման սերն ու նվիրումը։Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել  նկարչական արվեստի գիտակներ և երկրպագուներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:Տեղեկանք․ Հռիփսիմե Մարգարյանը 1998թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան: 1999թ. Հայաստանի նկարիչների միության և «Դիզայներների միջազգային միության» անդամ է, 2000թ.՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ։ 2012թ. «Վալմար» արվեստի սրահի տնօրենն է։ Հռիփսիմեն մշտապես մասնակցություն է ունեցել հանրապետական ցուցահանդեսներին, ինչպես նաև իր աշխատանքներով ներկայացել Եվրոպայի, Միջին Արևելքի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am