Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստներ մեկնարկում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Armenpress 11:04, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը կներկայացնեն 8 շախմատիստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոպայի այս տարվա առաջնությունը հավաքել է ուժեղ կազմ: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստներով: Մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը,  Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:

Առաջնության մասնակցումմ են 357 շախմատիստներ, որոնցից 142 կրում են գրոսմայստերի տիտղոս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am