Երևան-Սևան ավտոճանապարհին բախված երեք ավտոմեքենաներից երկուսի վարորդները հոսպիտալացվել են

Armenpress 14:32, 17 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 16-ին, ժամը 23:41-ին ահազանգ է ստացել, որ որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1983 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Խ. Հ., ծնված 1985 թ.) և «Opel Vectra B» (վարորդ՝ Է. Մ.) մակնիշների ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. և Խ. Հ.-ները հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» և «Opel Vectra B» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am