Հայաստանի բժիշկների միությունը գումարել է անդրանիկ ժողովը

Armenpress 13:52, 17 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Հայաստանի բժիշկների միության անդրանիկ ժողովը, որին ներկա էին կառույցի հիմնադիրները, բժիշկներ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բժիշկների միության լրատվական ծառայությունից, ժողովի ընթացքում զեկուցողները ներկայացրել են միության նպատակը, խնդիրները, կառուցվածքը, ստեղծման անհրաժեշտությունը, բժիշկների պաշտպանվածության խնդիրները, առողջապահության ոլորտում առկա ֆինանսական խնդիրները, նմանօրինակ կառույցների գործունեության միջազգային փորձը և ինստիտուտների ստեղծման կարևորությունը:

Զեկույցներից հետո մասնակիցների միջև տեղի է ունեցել քննարկում։

Հայաստանի բժիշկների միության առաջին ընդհանուր համաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա հունիսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am