Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին

Armenpress 11:52, 17 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է Իռլանդիայի հետ երկխոսություն հաստատել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ կձևավորվի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով հագեցած հայ-իռլանդական հարաբերությունների օրակարգ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am