Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Թուրքիայում

Armenpress 17:54, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊԵՍ:  Հայաստանի լեռնադահուկավազքի հավաքականի Աշոտ Կարապետյանը միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջատար Աշոտ Կարապետյանը Թուրքիայում ընթացող միջազգային վարկանիշային մրցաշարի ոլորավայրէջքի ձևում գրավեց երկրորդ տեղը, նվաճեց արծաթե մեդալ` առաջատարին զիջելով ընդամենը 2.54 վայրկյան։  

Մրցաշարին մասնակցում են նաև լեռնադահուկորդներ Արսեն Ղազարյանը, Հարություն Հարությունյանը, Ժիրայր Առաքելյանը և Մայիս Եղիազարյանը։

Մարտի 17-ին կմեկնարկեն կրկին ոլորավայրէջք ձևում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am