ԼՂ շփման գծում Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Armenpress 17:01, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց, բացի վերոնշյալ խախտումներից մարտի 13-ին ժամը 10.35-ից 11.15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա)  ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետեր` արձակելով 9 արկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am