Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը

Armenpress 16:41, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկա կլինի Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հուղարկավորությանը ներկա կլինեն նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին: Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցում առավոտյան կայանալիք արարողությունից հետո Մութաֆյանին կհուղարկավորեն Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Այս պահին Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները Ս. Աստվածածին Մայր եկեղեցում վերջին հրաժաշետն են տալիս Պոլսո 84-րդ պատրիարքին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am