1000х90.jpg (78 KB)

«Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արցախ»-ին

Armenpress 15:57, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը բարձրագույն խմբի 23-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Արցախ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ին հաջողվեց հաղթանակ տոնել նվազագույն հաշվով: Միակ գնդակը հեղինակեց Մոհամեդ Կոնատեն:  Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը հավասարվեց մրցաշարային աղյուսակի առաջատարին` «Ալաշկերտ»-ին, որը դեռևս մեկ խաղ քիչ է անցկացրել:

Նախօրեին կայացած «Գանձասար-Կապան»-«Շիրակ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 23-րդ տուրի ևս երկու հանդիպում կկայանա մարտի 17-ին, որտեղ կմրցեն հետևյալ զույգերը` «Բանանց»-«Արարատ», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am