Վարչապետը Ռանչպար գյուղում շրջայցի ընթացքում ծանոթացավ համայնքի խնդիրներին

Armenpress 15:25, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես չծրագրավորված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվելով ծանոթացավ համայնքի խնդիրներին ու հանձնարարեց զբաղվել դրանցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետին ներկայացված խնդիրներից առաջինը կլուծվի գյուղի մանկապարտեզի հարցը:

«Բոլոր խնդիրները միասին չենք կարող լուծել: Հիմա մանկապարտեզի խնդրի վրա ենք կենտրոնանում: Մանկապարտեզի վերաբերյալ պատկերացումներն ամբողջացնում ենք, նոր անցնում մյուս խնդիրներին»,- ասաց ՀՀ վարչապետը

Ռանչպար գյուղի բնակիչները վարչապետին ներկայացրին միջհամայնքային երթուղային ցանցի, վարկային տոկոսադրույքների և իրենց այլ խնդիրները:

Նիկոլ Փաշինյանը Ռանչպարում շրջայցից հետո ուղևորվեց Սիս համայնք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am