Հայաստանի ֆուտբոլի Մ15 տարեկանների թիմը ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ

Armenpress 14:05, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ15 տարեկանների թիմը ընկերական խաղում մրցեց Վրաստանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան:  ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Վրաստանի Մ-15 հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հայաստանի Մ-15 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով ՝ 1.Գոռ Մատինյան (12. Հրաչյա Ալոյան, 76), 2. Վանիկ Պետրոսյան (5. Արմեն Սարգսյան, 73), 6. Մհեր Քանքանյան (16. Նարեկ Խաչատրյան, 73), 15. Վոլոդյա Մելքոնյան (20. Հովհաննես Կիրակոսյան, 76), 7. Էդգար Փիլոյան (8. Սարգիս Սողոմոնյան, 67), 14. Արթուր Խաչատրյան (18. Էրիկ Հակոբյան, 64), 9. Արթուր Իսրաելյան (17. Արեն Մանգասարյան, 67) 10. Կարեն Դավթյան, 3. Գուրգեն Քոսյան (ա), 11. Ալբերտ Հովհաննիսյան, 19. Համլետ Սարգսյան (13. Տիգրան Մարդումյան, 52):

Այս թիմերը մրցել էին նաև օրեր առաջ, որտեղ հաղթանակ էր տոնել Հայաստանի հավաքականը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am