Աֆղանստանում պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել

Armenpress 13:40, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաք Կաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մագնիսական ականը պայթել է քաղաքի Կոթա Սանգի շրջանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am