Ռոնալդուն կարող է որակազրկվել անպարկեշտ ժեստով գոլը տոնելու համար

Armenpress 11:44, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել մի քանի խաղով անհարգալի ժեստի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է El Mundo Deportivo-ն: Ռոնալդուն կարող է որակազրկվել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում խփած գնդակը անպարկեշտ ժեստով տոնելու պատճառով: Եթե հարձակվող որակազրկվի, ապա կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Այաքս»-ի դեմ հանդիպումը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը «Յուվենտուս»-ը կանցկացնի ապրիլի10-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am