Իրաքում շուրջ 90 մարդ տուժել է քլորի արտահոսքից

Armenpress 11:23, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի արևելքում գտնվող Էլ-Քութ  քաղաքում քլորի արտահոսքի պատճառով տուժել է շուրջ 90 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վասիթ շրջանի Էլ-Քութ քաղաքում ջրազատման կայանում տեղի ունեցած քլորի արտահոսքի հետևանքով տուժել է շուրջ 90 մարդ»,- հայտարարել է Իրաքի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սեյֆ ալ-Բադրը:

Տուժածներից ոմանց վիճակը միջին ծանրության է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am