Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է

Armenpress 10:37, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար,  իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am