1000х90.jpg (78 KB)

«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորին տեսակցության եկած անձի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված և հեռախոսի լիցքավորիչ

Armenpress 18:28, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 14-ի ժամը 15:35-ի սահմաններում զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Մ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ն. Կ-ին և վերջինիս վերարկուի ծոցագրպանից հայտնաբերել և առգրավել են 0,6 գրամ դեղնականաչավուն, չորացրած զանգված և բջջային հեռախոսի մեկ լիցքավորիչ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am