1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ը հուսով Է, որ միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները կշարունակվեն. Փոմպեո

Armenpress 17:53, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն ակնկալում Է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները կշարունակվեն: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին ընդգծել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ մեկնաբանելով ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Ցոյ Սոն Հիի արած հայտարարությունները, որը նախազգուշացրել Է երկխոսության դադարեցման հնարավորության մասին:

«Մենք հուսով ենք, որ կկարողանանք շարունակել բանակցությունները»,-այդ կապակցությամբ հայտարարել Է Փոմպեոն:

Ընդսմին նա հաստատել Է, որ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն ծանոթացել են Ցոյ Սոն Հիի հայտարարություններին: «Ես տեղյակ եմ այդ հայտարարություններին: Նա հաստատ թողել Է այն բանի հնարավորությունը, որ բանակցությունները կշարունակվեն: ԱՄՆ-ի վարչակազմի ցանկությունը դրա (միջուկազերծման հիմնախնդրի) շուրջ բանակցությունները շարունակելն Է»,-նշել Է Փոմպեոն:

Մարտի 15-ին ավելի վաղ ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Ցոյ Սոն Հին՝ ելույթ ունենալով Փհենյանում կայացած մամուլի ասուլիսում, որին հրավիրված Էին օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչները եւ արտասահմանցի լրագրողներ, հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պետք Է վերանայի իր «հաշվարկների մեթոդը» միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները շարունակելու համար:

«Ներկայում մենք նոր բանակցություններ չեն պլանավորում ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի փոխի հաշվարկների իր մեթոդը»,-ասել Է Ցոյ Սոն Հին: Ընդսմին նա ճշտել Է, որ «հաշվարկների մեթոդ» ասելով նկատի Է առնվում ԱՄՆ-ի ղեկավարության քաղաքական մոտեցումը միջուկազերծման ուղղությամբ ԿԺԴՀ-ի քայլերի արժեքավորության եւ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ դրանց համապատասխանող ԱՄՆ-ի պատասխան գործողությունների որոշման համար:

Ինչպես նշել Է ԿԺԴՀ-ի ներկայացուցիչը, Հանոյի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների ղեկավարությունը բաց թողեց Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ համաձայնության գալու «ոսկե հնարավորությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am