Նիգերիայում դպրոցի շենքի փլվելուց զոհվածների թիվը հասել Է 20-ի

Armenpress 16:10, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 20-ի, տուժել Է առնվազն 43 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է PM News տեղական թերթը՝ վկայակոչելով Լագոսի նահանգի առողջապահության հարցերով լիազոր ներկայացուցիչ Ջիդե Իդրիսին: Ավելի վաղ հաղորդվել Էր 18 զոհվածների մասին:

Լիազոր ներկայացուցչի խոսքով՝ փլատակներից փրկվել Է 43 մարդ: Նրան բուժօգնություն Է ցուցաբերվում: Եռահարկ շենքը, որտեղ գտնվում Էր դպրոցը, փլվել Է մարտի 13-ին, ավելի քան հարյուր մարդ հայտնվել Է փլատակներում: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Լագոս քաղաքի իշխանությունները որոշել Էին շենքը քանդել 2018 թվականին, սակայն մարդիկ հրաժարվել Էին լքել այն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am