Մարսելի կենտրոնը կտրամադրեն հետիոտներին

Armenpress 16:05, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մարսել քաղաքում զանգվածային վերակառուցում Է սկսվել. իշխանությունները պատրաստվում են երեք տարում քաղաքի կենտրոնն ավելի մատչելի դարձնել հետիոտների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Եվրո Պուլսը»:

Կենտրոնական ճանապարհները եւ առափնյակի մեծ մասը լիովին հետիոտն կդառնան: Ամբողջությամբ վերցված՝ անձնական ավտոտրանսպորտով մուտքը կարգելվի 72 հեկտար ընդհանուր մակերեսով փողոցներ: Այդտեղ կգցեն նոր պուրակներ եւ կտնկեն մի քանի հարյուր ծառ:

Բացի դրանից, այս տարի շատ փողոցներում, որոնք հարում են ապագա հետիոտն գոտուն, կսահմանվի արագության նոր ռեժիմ. վարորդներին կարգելվի ժամում 30 կիլոմետրից ավելի արագություն հավաքել: Իշխանությունները համոզված են, որ հետիոտն կենտրոնը դեպի Մարսել կգրավի նոր զբոսաշրջիկների եւ կբարելավի քաղաքացիների կյանքի որակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am