Մերձավոր Արեւելքում ամենամեծ ակվարիումը կբացվի Օմանում

Armenpress 15:41, 15 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արեւելքում ամենամեծ ակվարիումն ապրիլին կբացվի Օմանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Times of Oman հրատարակությունը: Ներկայում տարածաշրջանում եւ աշխարհում ամենամեծ ակվարիումի կարգավիճակը պատկանում Է Էմիրությունների Dubai Aquarium-ին, որը տեղակայված Է Դուբայի Dubai Mall առեւտրի կենտրոնում:Օմանի ակվարիումի բացումը ապրիլի 15-ին կկայանա Մասկաթում: «Ակվարիումն առաջինը կդառնա Օմանի Սուլթանությունում եւ ամենախոշորը՝ Մերձավոր Արեւելքում: Դրա մակերեսը Mall of Muskat առեւտրի կենտրոնի ներսում կկազմի 8 հազար քառակուսի մետր»,-ասված Է առեւտրի կենտրոնի վարչակազմի հայտարարության մեջ:Օվկիանոսարիումը կտեղավորվի երեք հարկում եւ ապաստան կդառնա 30 հազար ծովային բնակիչների ու հազարավոր ձկնատեսակների համար: Գլխավոր ակվարիումի միջով կգցվի թունել, որով կարող են անցնել այցելուները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am