Ստուգել են Samsung Galaxy S10-ի ամրությունը

Armenpress 14:40, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SquareTrade ընկերությունը, որը մասնագիտանում Է կենցաղային տեխնիկայի եւ Էլեկտրոնիկայի համար ընդլայնված երաշխիքով ծառայությունների տրամադրման բնագավառում, մի քանի թեստ Է անցկացրել Samsung-ի Galaxy S10 ֆլագմանական շարքի երեք սմարթֆոնների համար: Համապատասխան տեսանյութը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երեք դիվայսները վեց ֆուտ (182,88 սանտիմետր) բարձրությունից կարծր ճանապարհային ծածկույթի վրա են նետել կորպուսի դիմերեսով եւ դարձերեսով: Դրանք բոլորն Էլ թե՛ երեսով, թե՛ դարձերեսով ընկնելիս կոտրվել են:

Պարզվել Է, որ այդ շարքում ամրության ամենափոքր պաշարն ուներ Galaxy S10e-ը, որը պատված Էր Gorilla Glass 5 պաշտպանական ապակիով: Ընկնելուց հետո գաջեթի Էկրանը դադարել Է աշխատել: Նոր շարքի բոլոր երեք սարքերից ամենաամուրը սովորական Galaxy S10-ն Էր՝ Gorilla Glass 6 պաշտպանիչ ապակիով: Նորույթն աշխատունակ Է մնացել նույնիսկ առջեւի եւ հետեւի պանելին առաջացած ճաքերի դեպքում: Ավելի վաղ SquareTrade-ի մասնագետները մի քանի թեստ են անցկացրել iPhone XS b XS Max-ի կիրառմամբ: Պարզվել Է, որ սմարթֆոնները բավարար ամրություն չունեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am