ԱՄՆ-ը պետք Է վերանայի մոտեցումը Փհենյանի՝ միջուկազերծմանն ուղղված քայլերի գնահատմանը. ԿԺԴՀ-ի ԱԳՆ

Armenpress 13:08, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պետք Է վերանայի իր «հաշվարկների մեթոդը» միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները շարունակելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին հայտարարել Է երկրի արտաքին գործերի փոխնախարար Ցոյ Սոն Հին՝ ելույթ ունենալով Փհենյանում կայացած մամուլի ասուլիսում, որին հրավիրված Էին օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչները եւ արտասահմանցի լրագրողներ: «Ներկայում մենք նոր բանակցություններ չեն պլանավորում ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի փոխի հաշվարկների իր մեթոդը»,-ասել Է Ցոյ Սոն Հին:

Ընդսմին նա ճշտել Է, որ «հաշվարկների մեթոդ» ասելով նկատի Է առնվում ԱՄՆ-ի ղեկավարության քաղաքական մոտեցումը միջուկազերծման ուղղությամբ ԿԺԴՀ-ի քայլերի արժեքավորության եւ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ դրանց համապատասխանող ԱՄՆ-ի պատասխան գործողությունների որոշման համար: «Մենք պնդում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2016 թվականից սահմանված պատժամիջոցների մասնակի վերացումը, որոնք վնաս են հասցնում տնտեսության քաղաքացիական սեկտորներին, որոնք միտված են մեր երկրի բնակչության կենսապահովմանը»,-ասել Է Ցոյ Սոն Հին:

Ինչպես նշել Է ԿԺԴՀ-ի ԱԳ փոխնախարարը, 2018 թվականի հունիսին Սինգապուրի գագաթնաժողովում երկու երկրների ղեկավարները պայմանավորվածության հասան Կորեական թերակղզու միջուկազերման փուլային գործընթացն սկսելու շուրջ, սակայն այս տարվա փետրվարին Հանոյում հանդիպումից առաջ ամերիկյան կողմը խստացրեց իր պահանջները: Ինչպես նշել Է ԿԺԴՀ-ի ներկայացուցիչը, Հանոյի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների ղեկավարությունը բաց թողեց Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ համաձայնության գալու «ոսկե հնարավորությունը»: Ընդսմին ԿԺԴՀ-ն գտնում Է, որ Հանոյում բանակցությունների ձախողման պատասխանատվությունն ընկած Է ԱՄՆ-ի վրա, որը «տարված Էր իր սեփական քաղաքական շահերով եւ արդյունքի հասնելու անկեղծ ցանկություն չուներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am