Կորեայի Հանրապետությունում կանգնեցվել Է «Հանբիտ» ատոմակայանի ռեակտորը

Armenpress 12:36, 15 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի «Հանբիտ» ատոմակայանի միջուկային ռեկատորը մարտի 15-ին կանգնեցվել Է տեխնիկական անսարքությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Korea Hydro & Nuclear Power (KHNP) պետական գործարկու-ընկերությունը: «1 միլիոն կիլովատ-ժամ հզորությամբ թիվ 5 ռեակտորն այսօր 13:25-ին (Երեւանի ժամանակով (08:25-ին) կանգնեցվել Է տրանսֆորմատորի աշխատանքում տեղ գտած խնդիրների պատճառով»,- նշված Է հաղորդագրության մեջ: Անսարքությունները չեն հանգեցրել ճառագայթման արտահոսի եւ սպառնալիք չեն ներկայացնում մարդկանց անվտանգության համար: «Հանբիտ 5» ռեակտորը գտնվում Է Սեուլից 350 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ արեւմտյան ծովափին:Ներկայումս ընթանում են ծագած անսարքությունները վերացնելու եւ դրանց պատճառները պարզելու աշխատանքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am