1000х90.jpg (78 KB)

Քնարիկ Աբելյանը՝ կանանց Եվրոպայի Մ17 առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի պատվիրակ  

Armenpress 11:59, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ներկայացուցիչը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի պատվիրակ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության Էլիտ-ռաունդում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 23-31-ը Ավստրիայում կկայանա կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի 2-րդ խմբի մրցաշարը՝ Ավստրիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի և Ուելսի ֆուտբոլային հավաքականների մասնակցությամբ:

Մրցաշարում ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժնի աշխատակից Քնարիկ Աբելյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am