Միջազգային հանրակցությունը Բրյուսելի խորհրդաժողովում 7 մլրդ դոլար Է հանգանակել Սիրիայի համար

Armenpress 11:08, 15 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության եւ ՄԱԿ-ի հրավերով 80-ից ավելի երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ են Բրյուսելում մասնակցել Սիրիային նվիրված երրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովին: Երկու օրվա ընթացքում միջազգային հանրակցությունը 7 մլրդ դոլար Է հանգանակել որպես օգնություն Սիրիայի բնակչությանն ու փախստականներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բաց այդ, խորհրդաժողովի մասնակիցները քննարկել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ այդ երկրում ճգնաժամի կարգավորման բանակցությունների վիճակը՝ լիակատար աջակցություն հայտնելով ՄԱԿ-ի հովանու ներքո շարունակվող քաղաքական գործընթացին եւ կոչ անելով ակտիվացնել ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում: «Ես հպարտ եմ հայտարարելու, որ այստեղ հավաքված պատվիրակությունները հավաքական պարտավորություն են ստանձնել 7 մլրդ դոլար հատկացնել որպես մարդասիրական օգնություն այդ երկրի ժողովրդին ու փախստականներին»,- ասել Է հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման հարցերով եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը՝ ամփոփելով խորհրդաժողովի արդյունքները: Նա ընդգծել Է, որ այդ գումարի երկու երրորդը պարտավորվել են հատկացնել Եվրամիությունը եւ հանրակցության անդամ առանձին երկրներ: Բացի այդ, խորհրդաժողովի համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ ասված Է, որ եւս 2,4 մլրդ դոլար հատկացվելու Է 2020 եւ հաջորդ տարվա համար:Այսպիսով. խորհրդաժողովի մասնակիցները 1 մլրդ դոլարով ավելի են հանգանակել, քան անցյալ տարի եւ քան սպասվում Էր հավաքել այս տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am