Եթովպիայում կործանված Boeing 737 MAX 8-ի հրամանատարը վերադարձի թույլտվություն Էր խնդրել. NYT

Armenpress 11:03, 15 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ավիահանրանավի հրամանատարը վերադարձի թույլտվություն Է խնդրել Ադիս Աբեբայի օդանավակայանից թռչելուց հետո արդեն երեք րոպե անց, քանի որ օդանավը չափազանց արագ Է սկսել արագություն հավաքել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մարտի 14-ին The New York Times (NYT) թերթում հրապարակված հոդվածում: Թերթի աղբյուրների խոսքով, որոնք ծանոթացել են հանրանավի անձնակազմի եւ ավիակարգավարների միջեւ խոսակցությունների վերաբերյալ տվյալներին, վերթիռից արդեն երեք րոպե անց հրամանատարը հանգիստ ձայնով հայտնել Է «թռիչքի կառավարման» հետ կապված խնդիրների մասին: Երկու րոպե հետո կարգավարներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ինքնաթիռն անսովոր Է շարժվում: Երեք րոպե անց հրամանատարը վերադարձի թույլտվություն Է խնդրել, ըստ որում նրա ձայնը վկայել Է, որ նա խուճապի Է մատնված: Ինքնաթիռի հետ կապը կորել Է դրա թռիչքից մոտավորապես հինգ րոպե անց, ասված Է նյութում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am